Արվեստագետ
Ղարիբ Եղիազարյան
Դեպի ստեղծագործական նոր հորիզոններ: Յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործության մեջ արտացոլում է նրա ազգային մտածողությունը, ներաշխարհը, ճաշակը, բնությունից շնորհված գունազգացողությունը:
Այս տարրերի համադրությունն էլ որոշում է արվեստագետի դիմագիծը, նրա ինքնատիպությունն ու անհատականությունը: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ Ղարիբ Եղիազարյանի արվեստն աչքի է ընկնում ժանրերի բազմազանությամբ, թեմաների ինքնատիպությամբ, կատարման վարպետությամբ: Դիմանկար, բնանկար, կոլլաժ, կոմպոզիցիոն գրաֆիկական աշխատանքներ` կատարած յուղաներկով, տեմպերայով, ջրաներկով և ակրիլով: Հենց այսպես` բազմազան ու բազմաժանր էր ներկայացել իր արվեստի երկրպագուներին Ղարիբ Եղիազարյանը օրերս Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացված անհատական ցուցահանդեսում:
Ղարիբ Եղիազարյանի ստեղծագործության մեջ հատկապես առանձնանում են հայրենի բնաշխարհին նվիրված աշխատանքները, որոնք նկարչի մեծ սիրո արտահայթյունն են իր հայրենիքի նկատմամբ:
Նկարչի վրձինի տակ հայրենի Արմավիրի շրջանի Շենավան գյուղը կենդանություն է ստանում իր կիզիչ արևով, արևից շիկացաց քարերով, կավածեփ հացատնով, բակում ճյուղատարած խնձորենիով: Այստեղ ամեն ինչ հագեցած է գույնով և ջերմությամբ: Մանկության վերհուշը վառվռուն գույներով հեքիաթ է, կախարդական մի աշխարհ, որը վրձնելիս նկարիչն օգտագործում է իր ներկապանակի ամենավառ ու մաքուր երանգները: «Հացատուն», «Հին տներ», «Թաղծոտ օր», «Մենավոր տնակ» կտավները ստեղծված են արվեստագետին հատուկ սուր դիտողունակությամբ, գույնի և գծի ներդաշնակ միասնությամբ:
Հեքիաթների շարքում, որը նկարիչը ստեղծել է պոանտելիստական տեխնիկայով, միաձուլվում է իրականի և երևակայականի սահմանը: Ղարիբ Եղիազարյանը ինքնատիպ ոճով, համարձակ գեղարվեստական երևակայությամբ սահեցնում է վրձինը` պատկերելով հայրենի լեռները` մխրճված ճերմակ ամպերի մեջ, վեհ ու սլացիկ բարդիներով: Թեմատիկ բնապատկերներում մեր հնամենի եկեղեցիներն են, որոնք գերիշխող դեր ենկատարում ամբողջ կոմպոզիցիայում:
Արվեստագետի հոգուն միտք ու սլացիկ են տվել մեր ազգի մեծերը` Մեսրոպ Մաշտեց, Գրիգոր Լուսավորիչ, Թորոս Ռուսլին, Սաչգիս Պիծակ, Գրիգոր Նարեկացի: Կերտելով նրանց կերպարները` 15 տարի անընդմեջ նկարիչը աշխատել է մեր մեծերի իմաստուն հայացքի ու նրանց օրհնության ներքո: 12 թերթից բաղկացած«Մեր մեծերը» գրաֆիկական նկարաշարը նրա երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Նկարչի տարերքը ջրաներկ բնապատկերներն են: Ջրերի հիասքանչ արտացոլանքը մեղմ անցումներով, մերթ դառնում են թափանցիկ երկինք, մերթ` ոսկեհանդերձ աշուն, որը նկարներին հաղորդում է հուզական հնչեղություն: Նրա ջրաներկ աշխատանքները եթերային են և լուսավոր: Նա շռայլորեն բացում է իր հոգու գաղտնիքները, որտեղ թափանցիկի թովչանքը կա և հանդարտություն բերող խաղաղություն:
Այդպիսի քնարական շնչով են արված Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջները» շարքի և Միսաք Մեծարենցի քնարերգության մոտիվներով ստեղծած գործերը:
Ղարիբ Եղիազարյանի նոր գործերը դիտելիս զգում ես մոնումենտալ արվեստի ողջ հմայքը: Նրա «Ինքնադիմանկարը», «Հայուհի», «Մտավորականը» գործերը բացահայտում են կոլլաժային նկարչության վեհությունը և հմայքը: Կոլլաժները նրա բազմաժանր նկարչական ստեղծագործության միայն մի մասը լինելով`հարստացնում և լրացնում ենմիմյանց: Նրա «Տիեզերական սիմֆոնիա» կոլլաժը բազմիցս ցուցադրվել է արտասահմանյան տարբեր երկրների ցուցահանդեսներում և արժանացել մամուլի ու արվեստասերների բարձր գնահատականին:
Նկարչի նոր գործերից է նաև «Նոյը իջնում է Արարատից» մեծածավալ թեմատիկ աշխատանքը: Նկարը դիտելիս ղգացվում է տիեզերական այն յուրահատուկ էներգիան, որը ապրեցրել և ապրեցնում է մեզ` երկրացիներիս. Նույն ղգացումն ես ապրում` դիտելով «Հիսուսի պայծառակերպությունը» յուղաներկ կոմպոզիցիան: Այս ստեղծագործությունը մաքրագործում է դիտողին, հոգևոր արժեքներին հաղորդակցվելու հնարավորություն տալիս արվեստասերներին:
Ղարիբ Եղիազարյանի «Հայաստան» շարքի ստեղծագործական ռիթմը անցյալի հուշերի այն ճոճքն է, որն անվերջ օրորվում է նկարիչի հոգում: Արարատյան դաշտի քնքուշ երեկոները, փշատենու հրաշալի բուրմունքը օգնել են գտնելու այն ճանապարհը, որով այսօր քայլում է նկարիչը: Նրա յուրաքնչյուր կտավից ճառագում է սեր ու լույս, պարզություն և թովչանք:
Ունենալով ժամանակի սուր և խորը զգացողություն, գեղարվեստական մշակույթի բազմակողմանի իմացություն` նկարչի որոնող հայացքը, մնայուն արժեքներ արարելու ներքին մղմամբ, այսօր էլ ստեղծագործական նոր հորիզոններ է բացահայտում:
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
1950 | Ծնվել է Արմավիրի շրջանի Շենավան գյուղում: |
1968-1971 | Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչական բաժինը: |
1973 | Անհատական ցուցահանդես Գերմանիայի Էբերսվալդե քաղաքում: |
1975-1994 | Անհատական ցուցահանդեսներ տարբեր քաղաքներում` Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Երևանի ժուռնալիստի տանը, Հայաստանի նկարիչների միությունում և այլուր: |
1983 | Արժանացել է նախկին ՀԱՄԿԽ-ի և ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության մրցանակաբաշխության դափնեկրի կոչման: |
1987-1993 | Հայկական հեռուստատեսությունում պարբերաբար վարել է «Հեղինակներ ստեղծագործություններ» հաղորդաշարը.նկարիչների մասին: |
1988 | ՀՀ նկարիչների միության անդամ է: |
1990 | Արժանացել է «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչման: |
1992 | Հիմնադրել է Երևանի Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի ակադեմիական ուսումնարանը: |
Կարդացեք նաև
Ձեր ֆիլմերից դիտել եմ ''Թևանիկը'', երկար ժամանակ տպավորված էի: Խոսենք Ձեր նոր նկարահանվող ֆիլմի մասին...
«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է Արցախյան պատերազմին մասնակցած բժիշկների մասին մի շարք գրքերի հեղինակ Անահիտ Չիբուխչյանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն